Նոյեմբերի 14-ից ի վեր ավելի քան 11 հազար արցախցիներ վերադարձել են իրենց տները

Երեկ ռուսաստանցի խաղաղապահները Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ են ուղեկցել փախստականների ավտոբուսների հերթական շարասյունը: Այս մասին հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը: «32 ավտոբուսներ Երևանից մեկնել են դեպի Ստեփանակերտի գլխավոր հրապարակ՝ շուրջ 1300 մարդու հասցնելով Լեռնային Ղարաբաղ», – ասված է հաղորդագրությունում։ Երեկ ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր, որ մեկ օրում Հայաստանից ավելի քան 2 հազար 300 փախստականներ են վերադարձել Լեռնային Ղարաբաղի իրենց տները: Կիրակի օրը Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց 1400 մարդու Ստեփանակերտ վերադարձնելու մասին, շաբաթ օրը՝ 1100 մարդու: Ընդհանուր առմամբ, նոյեմբերի 14-ից ի վեր Լեռնային Ղարաբաղի ավելի քան 11 հազար բնակիչներ վերադարձել են իրենց նախկին բնակավայրերը՝ ռուսաստանցի խաղաղապահների օժանդակությամբ:

Աղբյուր՝  https://function.mil.ru/news_page/country/more.htm?id=12326273@egNews

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments