Նոր-Արեշում երեկվա պայթյունը, նախնական տվյալներով, գազի արտահոսքի և կրակայրիչը վառելու հետևանք է. ՔԿ
Նախաքննությամբ նախնական, դեռևս ստուգման ենթակա տվյալներով, երեկ Նոր-Արեշում պայթյունը տեղի է ունեցել 27-րդ փողոցի 23-րդ տանը՝ գազի արտահոսքի և բնակչի կողմից կրակայրիչը վառելու արդյունքում, հաղորդում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի՝ պայթյունի հետևանքով ամբողջությամբ և մասնակի փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի 3 տներ, ևս մի քանի տներ վնասվել են։ Փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչ, 86-ամյա Ռոզա Նազարյանը, Նոր Արեշ 27-րդ փողոցի 23-րդ տան բնակիչ, 30-ամյա Հրանտ Սարգսյանը։ Կոմիտեն նաև նշում է, որ փլատակներից դուրս են բերվել Նոր Արեշ 34-րդ փողոցի 43-րդ տան բնակիչներ 37-ամյա Հայկ Սողոմոնյանի և 54-ամյա Գայանե Եղոյանի դիերը: Ռոզա Նազարյանը, Հրանտ Սարգսյանը, Հայկ Սողոմոնյանը և Գայանե Եղոյանը տուժող են ճանաչվել։ Նախաքննությունը շարունակվում է։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com