Նոր երկրաշարժ Թուրքիայում․ այն զգացվել է նաև Երևանում ու Գյումրիում
Փետրվարի 6-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:24-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:24-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.05⁰ և արևելյան երկայնության 37.25⁰ աշխարհագրական կոորդինատներով, (Թուրքիա՝ Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք) օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ․ տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ։
Աղբյուր` http://mes.am/hy/news/item/2023/02/06/1505/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com