Պետությանը հանձնվող՝ ԵԱՏՄ-ից որոշ ապրանքների ներմուծումը կազատվի հարկերից. ԱԺ-ն ընդունել է նախագիծը
ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է հարկերից ազատել Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը և Առողջապահության նախարարությանը հանձնվող՝ ռազմական, հումանիտար և առողջապահական նշանակության ապրանքների ներմուծումը ԵԱՏՄ անդամ երկրներից:«Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանը:Սահմանվում է, որ ռազմական դրության ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող պետություններից Եվրասիական տնտեսական միության ապրանքի կարգավիճակ ունեցող, կառավարության հաստատած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից եւ (կամ) բնապահպանական հարկից՝ այդ ապրանքները ռազմական դրության ժամանակահատվածում Պաշտպանության նախարարությանը, Արտակարգ իրավիճակների նախարարությանը եւ (կամ) Առողջապահության նախարարությանը անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու դեպքում:
Աղբյուր՝ http://www.parliament.am/news.php?cat_id=2&NewsID=13404&year=2020&month=10&day=21&lang=arm
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com