Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ՌԴ ղեկավար Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին տեղեկանում ենք Կրեմլի պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունից։ Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը։ «Դեկտեմբերի 9-ին Բիշքեկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակում Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի զրույցի զարգացմամբ շարունակվել է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հիմնարար պայմանավորվածությունների իրականացման քննարկումը։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության ապահովմանը, ինչպես նաև Անդրկովկասում տրանսպորտային-լոգիստիկ և առևտրատնտեսական կապերի վերականգնմանն ուղղված նախագծերին»,- ասված է Կրեմլի տարածած հաղորդագրությունում։ Հիշեցնենք, որ Պուտինն այսօր հեռախոսազրույց էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com