ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հաստատել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի Ասկերանի շրջանում հրադադարի ռեժիմի խախտումը։ Այս մասին ասվում է գերատեսչության տեղեկագրում։ ՌԴ ՊՆ-ի համաձայն՝ նոյեմբերի 5-ին՝ ժամը 12.30-ին, ադրբեջանական դիրքից կրակ է բացվել տեղի բնակչի վրա, որը հողային աշխատանքներ էր կատարում Խրամորթ գյուղից արևելք։ Նշվում է, որ ադրբեջանական կողմից բացված կրակի հետևանքով գյուղատնտեսական տեխնիկան վնասվել է։ Դեպքի առնչությամբ խաղաղապահ զորախմբի ղեկավարությունն ադրբեջանական կողմի հետ քննություն է տանում։
Աղբյուր՝ https://mil.ru/russian_peacekeeping_forces/bulletins/more.htm?id=12444317@egNews
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com