ՌԴ ՊՆ պատվիրակությունը կայցելի Երևան՝ քննարկելու ԼՂ-ից խաղաղապահների դուրսբերումը․ ՏԱՍՍ գործակալություն
ՌԴ ՊՆ պատվիրակությունն ուրբաթ այցելելու է Երևան՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորախմբի դուրսբերման ժամկետները։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է դիվանագիտական աղբյուրը։ «Պաշտպանության նախարարության պատվիրակությունն այսօր կայցելի Երևան։ Հանդիպմանը հայկական կողմի հետ քննարկվելու է Լեռնային Ղարաբաղից ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերման կոնկրետ ժամկետները»,- ասել է զրուցակիցը։ Հավելենք, որ Արցախի դեմ Ադրբեջանի իրականացրած ագրեսիայից հետո պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղն «Ադրբեջանի ներքին գործն է» և խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը միայն Բաքվի հետ պետք է քննարկվի։ Հիշեցնենք, որ ռուս խաղաղապահները տեղակայվել էին Արցախում 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն՝ հինգ տարի ժամկետով։
https://tass.ru/politika/18928641
dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com