Ռուսական կողմի միջնորդությամբ հայրենիք է վերադարձել 5 գերի

Փետրվարի 9-ին ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի անձնական վերահսկողությամբ Բաքվին է փոխանցվել 1 գերի, Երևան է վերադարձել՝ 5 գերի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հաղորդակցության դեպարտամենտը։ «Ի կատարումն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ այսօր իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Տարված աշխատանքի արդյունքում ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական վերահսկողությամբ ՌԴ օդատիեզերական ուժերի (ՕՏՈՒ) օդանավով Բաքու է հասցվել մեկ գերի, Երևան է վերադարձվել 5 գերի։ Ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ հայտարարության իրականացմանը»,- մասնավորապես ասել է Ռուստամ Մուրադովը։ Նշենք, որ հայրենիք են վերադարձել Թաթուլ Սամվելի Ալոյանը, Արայիկ Հրաչյայի Գալստյանը, Հովհաննես Գևորգի Իսրայելյանը, Վահրամ Արայիկի Մովսիսյանը, Կարեն Արայիկի Մանուկյանը։

Աղբյուր՝  http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12343228@egNews

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments