Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին
Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին Ռուսաստանի ԱԳՆ-ն արձագանքել է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին։։«Ծայրահեղ մտահոգություն ենք հայտնում, կողմերին կոչ ենք անում զերծ մնալ հետագա էսկալացիայից և անշեղորեն պահպանել հրադադարի ռեժիմը։ Սերտ կապի մեջ ենք Բաքվի և Երևանի հետ: Ստացվել է Հայաստանի ղեկավարության դիմումը՝ առկա երկկողմ համաձայնագրերին համապատասխան և ՀԱՊԿ գծով աջակցել իրավիճակի կարգավորմանը։ Ակնկալում ենք, որ Մոսկվայի ժամանակով 9:00-ից ռուսական միջնորդության արդյունքում ձեռք բերված կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը կիրականացվի ամբողջ ծավալով: Բոլոր վիճելի խնդիրները պետք է լուծվեն բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով, իսկ սահմանային հարցերի շուրջ՝ հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական աջակցությամբ»,- հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com