Սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձ

Այսօր ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է հակառակորդի ԱԹՍ-ի՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձ, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է, ասված է հաղորդագրությունում։ Ադրբեջանական կողմը Գեղարքունիքի հատվածում նման փորձեր արել է նաև անցած շաբաթ, դրանք ևս կասեցվել են։

Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9737

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralis

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments