Վարդան Ղուկասյանի որդին կալանավորվել է
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը կալանավորվել է։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանը ձերբակալվել է երեկ։ Նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանությունը) և 452-րդ հոդվածի 3-րդ մասով (պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կամ նշված անձանց դաստիարակության, խնամքի կամ հսկողության տակ գտնվողի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ղուկասյանը իր և հոր՝ Վարդան Ղուկասյանի գործով դատական նիստի օրը դատարանի դահլիճում հնչեցրել է արտահայտություններ, որոնց առթիվ վարույթ է նախաձեռնվել։ Նույն գործի շրջանակներում, խուլիգանության հոդվածով, կրկին դատական նիստերի դահլիճում հնչեցրած արտահայտությունների համար մեղադրյալ է ներգրավվել նաև Վարդան Ղուկասյանը։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






