Վարչական և քրեական պատասխանատվություն՝ ռազմական դրության իրավական ռեժիմը խախտելու համար
ՀՀ Ազգային ժողովն արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունել է Կառավարության առաջարկած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրինագծերի փաթեթը:Դրանցով գործադիրն առաջարկում է տույժեր սահմանել Հայաստանի ողջ տարածքում հայտարարված ռազմական դրության սահմանափակումները խախտելու համար: Զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է ՝ ռազմական դրության իրավական ռեժիմով նախատեսված սահմանափակումների չպահպանման կամ միջոցառումների խախտման համար նախատեսվել են վարչական պատասխանատվության միջոցներ: Արդարադատության նախարարը ներկայացրել է դեպքերը, երբ սահմանվում է վարչական պատասխանատվություն և քրեական պատասխանատվություն, նաև այն տույժերը, որոնք նախատեսվում են խախտումներ արձանագրելու դեպքում: Այսպիսով, ռազմական դրություն հայտարարված տարածքում ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը կամ տարածք մուտք գործելու և տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմը խախտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com