Վարչապետը Եռաբլուրում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհվածների հիշատակին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է«Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։ Գործադիրի ղեկավարը Եռաբլուր է այցելել առանց կառավարության անդամների։
44-օրյա պատերազմում զոհվածներից 889-ը Եռաբլուրի բարձունքում են հուղարկավորված։
Հայկական կողմից, այսօրվա դրությամբ հրապարակված պաշտոնական տվյալների համաձայն, 44-օրյա պատերազմում զոհվել է 3 հազար 781 մարդ, որից 75-ը՝ քաղաքացիական անձ, ևս 253 մարդ անհետ կորած է։
Ադրբեջանը հրադադարի հաստատումից հետո, այսօրվա դրությամբ, պաշտոնապես հայտարարել է 2 հազար 907 զոհվածի մասին։
Աղբյուր՝ https://www.primeminister.am/hy/press-release/item/2021/09/27/Nikol-Pashinyan-Yerablur/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com