Փաշինյանը Մակրոնի հետ հեռախոսազրույցում նշել է Արցախի անկախության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը

Արցախում ստեղծված իրավիճակն են քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ:Հայաստանի վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության աշխատանքների լիարժեք վերականգնման կարևորությունը: Քննարկվել է վերջին շաբաթների ընթացքում իրենց տները լքած տասնյակ հազարավոր մարդկանց անխափան և անվտանգ վերադարձի ապահովման հարցը և նշվել է Արցախի կրոնական և պատմամշակութային ժառանգության պահպանության կարևորությունը:Կարևորվել է տարածաշրջանում խաղաղության պահպանումն ու իրավիճակի հետագա լիցքաթափումը:«Այդ առումով ՀՀ վարչապետը նշել է Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հիմնարար նշանակությունը», – ասված է հաղորդագրությունում:Հիշեցնենք, Ֆրանսիայի Սենատը նոյեմբերի 25-ին քննարկելու է Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևի նախագիծը:

Աղբյուր՝  https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/11/19/Telephone-Conversation/

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments