Փարիզը ցնցված է Ադրբեջանի բանակի կողմից հայ ռազմագերիների գնդակահարությունից․ Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիներին գնդակահարելու տեսանյութին։ «Ադրբեջանական բանակի կողմից հայ ռազմագերիների մահապատժի տեսանյութը խորապես ցնցող է։ Ֆրանսիան ի գիտություն է ընդունում այդ գործողությունների առնչությամբ Ադրբեջանի կողմից հայտարարված հետաքննության մեկնարկը և կոչ է անում մեղավորներին ենթարկել պատասխանատվության։ Ֆրանսիան կոչ է անում ազատ արձակել դեռևս կալանքի տակ մնացող բոլոր հայ գերիներին»,-ասվում է հայտարարության մեջ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com