Փոփոխություններ համայնքի տարեկան բյուջեում
Գյումրի համայնքի ավագանու այսօրվա նիստում փոփոխություններ են կատարվել համայնքի տարեկան բյուջեում. ՎԶԵԲ-ի վարկային տոկոսավճարն ավելացել է, միաժամանակ եկամուտն է ավելացել՝ շենք-շինությունների օրինականացման համար վճարների հաշվին: Մասնավորապես, ավելացել է 71 մլն դրամ եկամուտ, որպես համայնքի վարչական տարածքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների օրինականացման համար վճարներ: Միաժամանակ, սակայն, Գյումրու համայնքապետարանում ավելացել է այլ ծախս` ներքին վարկի տոկոսավճարներ: Ինչպես նշել է Գյումրու համայնքի ղեկավարի խորհրդական Լենա Ջիլավյանը, Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի տոկոսադրույքներն ավելացել են եւ համայնքը նախկինում 40 մլն դրամի փոխարեն վճարելու է 85 մլն դրամ` ` 45 մլն դրամ ավել: « Մեր պայմանագրի մեջ նշած է, որ, ելնելով Եվրասիա բանկի տոկոսային դրուքներից, հնարավոր է, որ տոկոսները բարձրանան: Կարող է պատահի, որ հունվարին 5 տոկոսը դառնա 3 տոկոս, իհարկե, մեր 1 տոկոսը միշտ կպահպանվի, բայց դա լողացող տոկոսադրույք է: Մենք ոչինչ անել չենք կարող: Ժամանակին եւ Կառավարությունը, եւ Գյումրի քաղաքը ստորագել են այդ պայմանագիրը, որ համաձայն են լողացող տոկոսադրուքներին»,-նշել է Լ.Ջիլավյանը: Լողացող տոկոսավճարը, ըստ Լ.Ջիլավյանի, պայմանավորված է եվրոյի փոխարժեքի տատանմամբ:
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com