Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ապահովել Լաչինի միջանցքով անխափան տեղաշարժը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Լաչինի փակման միջանցքի վերաբերյալ ժամանակավոր որոշումը ու բավարարել Հայաստանի միջնորդությունը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ապահովել տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ «Դեկտեմբերի 12-ից կապը Լաչինի միջանցքով խաթարված է, խոչընդոտվել է Լեռնային Ղարաբաղ սննդամթերքի, դեղորայքի և անհրաժեշտ այլ ապրանքների մատակարարումը, ինչն անուղղելի վնաս կարող է պատճառել։ Դատարանը համարում է, որ ժամանակավոր միջոց կիրառելն անհրաժեշտ է։ Դատարանն արձանագրում է, որ Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել միջոցներ՝ Լաչինի միջանցքով մարդկանց ու բեռների անխափան շարժը երկու ուղղությամբ ապահովելու համար»,- ասվում է որոշման մեջ։ Միաժամանակ, դատարանը նաև նշեց, որ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ Ադրբեջանի իշխանություններն են արգելափակում Արցախ գազի մատակարարումները։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments