🚧Շիրակում երկու ճանապարհահատվածի հիմնանորոգմանը՝ ավելի քան 194 մլն դրամ

Կառավարությունը Շիրակի մարզպետի աշխատակազմին հատկացրել է 194 մլն 276 հազար դրամ՝ մարզի երկու ճանապարհահատվածների հիմնանորոգման համար։

🛣️ Գտաշեն–Կամխուտ ճանապարհին՝ 149 մլն 394 հազար 200 դրամ։ Միջոցները նախատեսված են Տ-7-8 ավտոճանապարհի առաջին 1,85 կմ հատվածի հիմնանորոգման համար։ Այստեղ ընթանում են ավազակոպճային շերտի տեղադրման աշխատանքները։
🏫 Ջրաձորի դպրոց տանող ճանապարհին՝ 44 մլն 881 հազար 800 դրամ։ Հիմնանորոգվում է Տ-7-7 Ջրաձոր–/Հ-32/ ճանապարհից դեպի դպրոց տանող հատվածը։ Ասֆալտբետոնե շերտի տեղադրումն ավարտված է, իրականացվում են գծանշման և ճանապարհի կահավորման աշխատանքները։

#DMC #Շիրակ #Ճանապարհաշինություն #Գտաշեն #Կամխուտ #Ջրաձոր

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments