«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ամփոփում,զեկույցի ներկայացում

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ամփոփում,զեկույցի ներկայացում
—————————————————-
📍 զեկույցը 👇
ℹ «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի նպատակն է` առավել թափանցիկ և արդարամիտ դարձնել Գյումրու բյուջեից համատիրություններին հատկացված գումարների չափերը, քաղաքացիների վճարների չափերը, նաեւ այլ աղբյուրներից գոյացող գումարները, ծախսային հաշվետվությունները:
📌Ծրագրի շրջանակում հրապարակվել է 3 լրագրողական հոդված, կազմակերպվել եւ առցանց անցկացվել է 3 քննարկում, կազմվել է հետազոտական զեկույց։
📌Զեկույցում ընդգրկվել են հետազոտության արդյունքում բացահայտված խնդիրները, համատիրությունների նախագահների, բազմաբնակարան շենքերի բնակիչների կարծիքներն առկա հարցերի շուրջ, ինչպես նաեւ պատկան մարմիններից ստացված գրությունների պատասխանները։
📌Բացահայտված խնդիրների լուծման տարբերակներն ու ուղիներն ընդգրկվել են առաջարկությունների փաթեթում, որը ներկայացվելու է շահագրգիռ բոլոր կողմերին։
—————————————————-
Ուղիղ հեռարձակում 🔴

—————————————————-
ℹԲանախոսներ՝
➡ Փիրուզե Մանուկյան` «ԱՄՆ ՄԶԳ Գործուն քաղաքացիական հասարակություն» ծրագրի քաղաքացիական հասարակության մասնագետ
➡ Հասմիկ Մխիթարյան՝ «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի ղեկավար
➡Անի Մկրտչյան՝ «Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագրի փորձագետ

Սույն քննարկումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի առատաձեռն աջակցության շնորհիվ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) թիվ 72011123CA00001 համագործակցության պայմանագրի համաձայն՝ Քաունթերփարթ Ինթերնեշնլի «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։Սույն քննարկման բովանդակության համար պատասխանատու է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունը և պարտադիր չէ, որ այն արտահայտի ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ կառավարության և Քաունթերփարթ Ինթերնեշնլի տեսակետները։

«Արդար բաշխում․ մոնիտորինգ Գյումրու համատիրություններում» ծրագիրն իրականացվում է «Գյումրու առաջընթաց» քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոն ՀԿ-ի կողմից՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) «Գործուն քաղաքացիական հասարակություն» (ԳՔՀ) ծրագրի շրջանակներում։
ԱՄՆ ՄԶԳ ԳՔՀ հնգամյա ծրագիրն իրականացվում է Քաունթերփարթ Ինթերնեշնլի կողմից՝ Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments