Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի հարցը

Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը շարունակվում է։ Այսօր դատարանում քննվում է նրա խափանման միջոցի հարցը։ Կարապետյանի փաստաբանները միջնորդություն են ներկայացրել նրան տնային կալանքից ազատելու վերաբերյալ՝ խնդրելով այն քննել առաջնահերթության կարգով։ Միաժամանակ հանրային մեղադրող Արգամ Դալլաքյանը միջնորդել է տնային կալանքը երկարաձգել ևս երեք ամսով՝ պնդելով, որ Կարապետյանը կարող է ազդեցություն ունենալ գործով անցնող անձանց վրա։

Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդումը սկսվել է ամիսներ առաջ՝ Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու վերաբերյալ նրա հայտարարությունից հետո։ Մեղադրական եզրակացության համաձայն՝ Կարապետյանը, ունենալով զգալի նյութական միջոցներ և ազդեցություն անձանց լայն շրջանակի վրա, ինչպես նաև չհամաձայնելով կառավարության դիրքորոշումների հետ ներքաղաքական հարցերում, լրատվամիջոցներին տված հարցազրույցում հնչեցրել է իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչ։

Ինքը՝ Կարապետյանը, նախորդ դատական նիստի ընթացքում նշել է, որ կալանավորվել է Հայ Առաքելական եկեղեցին պաշտպանելու համար։

Նա մեղադրանքը չի ընդունում։ Դատական նիստին զուգահեռ Կարապետյանի թիմակիցներն ու համակիրները ակցիա են իրականացնում դատարանի բակում։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments