Հայաստանում ապրիլի 1-ից կբարձրանան կենսաթոշակներն ու նպաստները
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ապրիլի 1-ից Հայաստանում կբարձրանան կենսաթոշակներն ու սոցիալական նպաստները։ Այդ մասին վարչապետը տեղեկացրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։
Վարչապետը պարզաբանել է նաև որոշման պատճառները՝ նշելով, որ 2025 թվականին Հայաստանի տնտեսական աճը եղել է կանխատեսվածից բարձր՝ գերազանցելով նաև միջազգային կազմակերպությունների կանխատեսումները։
«Սա մեզ համար ստեղծում է լրացուցիչ հնարավորություններ, և Հայաստանի քաղաքացիները պետք է այդ աճի արդյունքը տեսնեն իրենց առօրյա կյանքում», – ընդգծել է նա։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը տեղեկացրել է, որ ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 000 դրամով։ Բացի այդ, հետվճարի մեխանիզմի միջոցով շահառուները հնարավորություն կունենան դրանք ավելացնել ևս մինչև 10 000 դրամով։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






