Միքայել արքեպիսկոպոսի կալանքը փոխարինվեց տնային կալանքով
Վերաքննիչ դատարանը հրապարակեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի կալանքը վերացնելու փաստաբանների միջնորդության վերաբերյալ իր որոշումը, որով խափանման միջոց կալանքը փոխարինվեց տնային կալանքով և բացակայելու արգելքով։ Նախորդ նիստում պաշտպանական կողմը միջնորդություն էր ներկայացրել կալանքը վերացնելու վերաբերյալ՝ հաշվի առնելով արքեպիսկոպոսի վիճակը, նրա առաջիկա երկրորդ վիրահատությունը և վիրահատությունից հետո քրեակատարողական հիմնարկ վերադառնալու հետ կապված վտանգները։
Հիշեցնենք, որ Միքայել սրբազանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ իշխանությունը զավթելու հրապարակային կոչի համար։ Նա մեղադրվում է 2024 թվականի փետրվարի 3-ին, ապա 2025 թվականի հունիսի 21-ին, ԶԼՄ ներկայացուցիչների հետ հարցազրույցներում հրապարակայնորեն իշխանությունը զավթելու կոչ անելու մեջ։ Փաստաբաններն ու դատախազությունը դատական ակտը բողոքարկել են Վերաքննիչ դատարանում։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com






