Վաշինգտոնի այսօր երեկոյան կկայանան Միրզոյան-Բայրամով բանակցությունները
Այսօր Վաշինգտոնում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը։ Այս մասին հաղորդում է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտը՝ նշելով, որ բանակցությունները կայանալու են Վիջինիա նահանգի Արլինգթոն քաղաքում, դրանց մասնակցելու է նաև պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ Նախատեսվում է, որ Բլինքենը Ջորջ Շուլցի անվան Արտաքին հարաբերությունների ազգային ուսումնական կենտրոնում առանձին հանդիպումներ կունենա Միրզոյանի և Բայրամովի հետ։ Պետդեպարտամենտի կայքէջի փոխանցմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները մեկնարկելու են Երևանի ժամանակով ժամը 17։45-ին։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com