Փոփոխություններ են կատարվել ԽՍՀՄ Խնայբանկում ունեցած ավանդների փոխհատուցման կարգում

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև 1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։ Այդ մասին տեղեկանում ենք Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք, որ ավանդատուն կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),

տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments