🇦🇲🇫🇷 «Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր

🇦🇲🇫🇷 «Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»․ Էմանուել Մակրոնը Գյումրիում էր

Այսօր Գյումրին տոնական էր․ հայկական եռագույնի կողքին հաճախ կարելի էր տեսնել նաև Ֆրանսիայի և ԵՄ դրոշները։ Քաղաքը պատրաստվում էր «Երաժշտական կամուրջ․ Հայաստան–Ֆրանսիա» համերգին։

🎤 ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի խոսքով՝ քաղաքում զգացվող ակտիվությունը կարևոր էր նաև տնտեսության համար․

🗣️ «Այսօր տեսանելի էր աշխուժությունը, և վստահ եմ՝ տնտեսվարողները շահել են։ Սա արդարացված ծախս էր»։

🏫 Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցի շրջանակում սպասվում էր նաև կանգառ Գյումրու թիվ 10 դպրոցում, որը կառուցվել է 1988-ի երկրաշարժից հետո՝ ֆրանսիացիների աջակցությամբ։

Սակայն, ըստ դպրոցի տնօրեն Լիանա Վարդանյանի, այցը չկայացավ՝ օրակարգային փոփոխությունների պատճառով։

🌺 Ծաղիկների խոնարհումից հետո առաջնորդները շարժվեցին դեպի Գյումրու կենտրոնական հրապարակ, որտեղ կայացավ համերգը։

Մակրոնը իր խոսքում դիմեց գյումրեցիներին՝ ընդգծելով հայ-ֆրանսիական բարեկամությունը․

🗣️ «Ինչպես 1988-ի աղետից հետո, այսօր էլ կարող եք վստահել ֆրանսիական բարեկամությանը»։

📍 Ելույթի ավարտին նա հայտարարեց՝

«Կեցցե Ֆրանսիան, կեցցե Հայաստանը, կեցցե Գյումրին»։

#Գյումրի #Macron #ՀայաստանՖրանսիա #Gyumri #Armenia #France #DialogueMediaCenter

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments