Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեկ օրվա ընթացքում երրորդ ապատեղեկատվությունն է տարածել հայկական զինված ուժերի կողմից իբր ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած տեղեկատվությունը, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ին՝ ժամը 11։20-ի սահմաններում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած երկու տեղեկությունները, թե սեպտեմբերի 4-ին Հայաստանի զինված ուժերը կրակել են սահմանի արևելյան և հարավարևմտյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։

https://www.mil.am/hy/news/11769

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments