ԱԺ-ն ընդունեց 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին առնչվող նախագիծը

86 կողմ, 0 դեմ, 5 ձեռնպահ ձայներով 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ Ազգային ժողովն ընդունել է պատգամավոր Հայկ Սարգսյանի նախագիծը:

Ըստ դրա՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները կկարողանան վճարել ու ազատվել քրեական պատասխանատվությունից։

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխություններով՝ 27 տարին լրացած ու պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները հնարավորություն կունենան վերադառնալու հայրենիք, գումար վճարելու ու կատարելու ՀՀ-ի առջև ունեցած իրենց պարտքը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments