Արժեք ստեղծող երիտասարդ․ Գյումրու ԵՆԿ-ի հերթական հրավառությունը․ տոնվեց Երիտասարդենրի միջազգային օրը
Գյումրիում գույն ու երանգ ստեղծող, երիտասարդների կողքին ու երիտասարդների համար։ Հանրապետության երկրորդ քաղաքում երիտասարդական հրավառություն ու տոն էր օգոստոսի 12-ին։
Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն հերթական անգամ տոն նվիրեց քաղաքին, մասնավորապես երիտասարդներին, և բոլոր նրանց, ովքեր իրենց համարում են երիտասարդ։
Տարաբնույթ միջոցառումներով, կարևոր հանդիպումներով և ժամանցային բաղադրիչով նշվեց Երիտասարդներիր միջազգային օրը՝ աջակցությամբ ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, Հայաստանում «Erasmus+ Երիտասարդություն» և «Եվրոպական համերաշխության կորպուս» ծրագրերի տեղեկատվական կենտրոնի, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի։
Տոնը մեկնարկել էր դեռ նախօրեից՝ հանրային տեղեկատվական արշավով։ «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի կամավորները շրջել էին Գյումրու տարբեր թաղամասերում, բնակիչներին տեղեկացրել Երիտասարդների միջազգային օրվա և տոնի հետ կապված սպասվելիք միջոցառումների մասին։ Նաև հետաքրքիր անկանկալ են մատուցել։ Անցորդները հնարավորություն են ունեցել լուսանկարվել օրվա խորհրդով ձևավորված հատուկ շրջանակով և ստանալ իրենց լուսանկարը:
Այնուհետ հերթը պաշտոնական միջոցառումներինն էր։ Արդեն օգոստոսի 12-ին Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում կայացավ «Արժեք ստեղծող երիտասարդ» խորագրով «Երիտասարդական չկոնֆերանս»-ը, որի ժամանակ հիմնական ելույթով հանդես եկած Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն ընդգծեց՝ երիտասարդական նախաձեռնություններում և ակտիվությամբ Շիրակը միշտ էլ առաջամարտիկ է եղել, հիմա էլ այդպես է։
«Այս հարցում շատ կարևոր է պետական ու ոչ պետական հատվածների համագործակցությունը, քանի որ համագործակցության արդյունքում են ծնվում և կյանքի կոչվում լավ գաղափարներ։ Ինձ համար կարևոր է, որ մեր երիտասարդները լինեն արժեքահեն, մեր հասարակության, մեր երկրի համար պիտանի ձեռնարկներով հանդես գան, իսկ մենք պատրաստ ենք միշտ համագործակցության և ինքս էլ, որպես մարզպետ, բաց եմ քննարկման ու աշխատանքի։ Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնին» մաղթում եմ հաջողություններ, քանի որ կենտրոնը միշտ միջավայր և մտածողություն է փոխել»,- ասաց Նազելի Բաղդասարյանը։
Յուրաքանչյուր պետության զարգացման չափորոշիչներից մեկը երիտասարդների զարգացումն է նաև։ Եվ մենք լիահույս ենք, որ Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ը իր հավատարիմ գործընկերների աջակցությամբ կկարողանա ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ մենք կկարողանանք Հայաստանում ունենալ արժեք ստեղծող երիտասարդ։ Իզուր չէ, որ մենք այս տարի հենց այս կարգախոսն ենք ընտրել՝ «Արժեք ստեղծող երիտասարդ», քանզի արժեք ստեղծող երիտասարդը Գյումրու «Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն»-ի գործունեության արդյունքն է։ Սա մեզ նաև պարտավորեցնում է»,-ասաց ԵՆԿ ՀԿ միջազգային խորհրդի նախագահ Արթուր Նաջարյանը։
Չկոնֆերանսի այլ հատվածներում տեղի ունեցան նաև քննարկումներ՝ «Քաղաքական կյանքին երիտասարդների մասնակցության կարևորությունը», «Անձնական տվյալների պաշտպանություն», «Սերունդների համերաշխություն» թեմաներով, որին կհաջորդի տարբեր լսարաններում զուգահեռաբար տարբեր թեմաներով («Ինքնաճանաչում, ինքնակատարելագործում», «Արվեստը և ես», «Տեղափոխություն Երևանից Գյումրի. Ձեռնարկատիրություն և տուրիզմ», «Մոտիվացիան ու ես. «Այն, ինչ չգիտես քո մասին»», «Կարիերայի պլանավորում քոչինգի էլեմենտներով») աշխատարանների ժամանակ՝ ոլորտում ճանաչված և փորձառու փորձագետների ներգրավմամբ:
Նույն վայրում տոնի շրջանակներում կայացավ «ԷՔՍՊՈ- տոնավաճառ»։ Սա լավագույն հնարավորություն էր տարբեր ուսումնական հաստատությունների և ընկերությունների համար։ Եվս մեկ անգամ բոլորն առիթ ունեցան ներկայացնել կրթական և աշխատանքային իրենց առաջարկ-հնարավորությունները։
Միջոցառման եզրափակչում բոլորին իր հարկի տակ հավաքեց՝ «Zavod Music Club»-ը։ Կայացավ ժամանցային ոչ-ֆորմալ հավաքույթ։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com