Կորոնավիրուսի հետեւանքով եւս 38 մահ է գրանցվել. հաստատվել է 1563 նոր դեպք

Նոյեմբերի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 129.085 դեպք, որից 100.913-ը՝ առողջացած, 2040-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 25.619 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 494.568 թեստավորում:Այսպիսով՝ երեկ կատարվել է 4198 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1563 նոր դեպք: Ունենք 1969 առողջացած և 38 մահվան դեպք:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 513 է:

Աղբյուր՝  https://www.moh.am/#1/3373

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments