Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է Լաչինի միջանցքի բնակավայրերի հարցը
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ ժամվա ընթացքում երկու անգամ հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Քննարկման առանցքում էին Լաչինի միջանցքի բնակավայրերի, անհետ կորածների, որոնողական աշխատանքների, զոհվածների մարմինների, գերիների փոխանակման գործընթացի, խաղաղապահների տեղակայման եւ սահմանազատման, ինչպես նաեւ տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակման հետ կապված հարցեր:
Նման քննարկումներ պարբերաբար են տեղի ունենում, երբեմն օրը մի քանի անգամ: Այս քննարկումների մասին միշտ չէ, որ հաղորդագրություններ ենք տարածում, հաշվի առնելով դրանց աշխատանքային բնույթը եւ հաճախությունը»,- գրել է վարչապետը:
Աղբյուր՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2824373524549691
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com