Շիրակցի գերիները պետք է ժամ առաջ վերադառնան
Շիրակի մարզպետարանում մարզպետի աշխատասենյակի մուտքի ցուցանակը դեռեւս դատարկ է, այստեղ շուտով իր տեղը կգտնի նորանշանակ մարզպետի անունը: Կառավարության որոշմամբ Հունվարի 21-ից մարզի ղեկավարումը հանձնվեց առողջապահության նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանին:
Հիշեցնենք, նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանն ինքն էր աշխատանքից ազատման դիմում ներկայացրել, իսկ հրաժարականի պատճառների մասին խոստացել ավելի ուշ խոսել: Նոր պաշտոնում նշանակվելուց ժամեր անց Հովհաննես Հարությունյանը շտապեց պատասխանել լրագրողների հարցերին: Նախ ամենակարևոր հարցը, ինչպես է պատկերացնում մարզի նորանշանակ ղեկավարը շիրակցի 62 գերիների վերադարձի հետ կապված խնդրի լուծումը:
Բայց հարցը քննարկվում է ամենաբարձր մակարդակներում , վստահեցնում է նորանշանակ մարզպետը: Սոցիալ-տնտեսական ամենածանր վիճակում գտնվող մարզի ղեկավարումը ստանձնել այն էլ հետպատերազմական դժվարին այս շրջանում, ավելի է պարտավորեցնում Հովհաննես Հարությունյանին:Մարզին առնչվող Ինչ առաջնահերթ խնդիրներ կան առանձնացված մարզպետի օրակարգում, հնչում է հաջորդ հարցը:Մասնագիտությամբ բժիշկ մարզպետը համոզված է, որ նոր պաշտոնում իրեն հաստատ կօգնեն առողջապահության ոլորտում ունեցած փորձն ու գիտելիքները:Ինչ վերաբերում է կառավարչական հմտություններին, Հովհաննես Հարությունյանը լիահույս է, որ այստեղ էլ օգնության կգան ոլորտում իր ունեցած հմտությունները:
Պատրաստվում է արդյոք մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնել հարցին, մարզպետը նշեց, սկզբի համասր խնդիր է դրված, որ աշխատելու են բոլորը, իսկ հետագան արդեն ինքը ցույց կտա:

© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com