Ջալալ Հարությունյանը նշանակվել է ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության պետ
Արցախի պաշտպանության նախկին նախարար և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության պետ: Այս մասին «Ազատությանը» հայտնեցին Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ջալալ Հարությունյանը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ վիրավորվել էր, և 2020 թվականի հոկտեմբերի 27-ին Արցախի պաշտպանության նախարար – Պաշտպանության բանակի հրամանատար նշանակվեց Միքայել Արզումանյանը։ Հաջորդ օրը Հարությունյանին շնորհվեց Արցախի հերոսի կոչում։Դեկտեմբերի 4-ին Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։
Հոկտեմբերին Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի դեմ մահափորձի փաստով քրեական գործ է հարուցվել, որով հունվարի վերջի դրությամբ մեղադրյալ չկար։
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/8878
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com