Երկրաշարժին հաջորդել է 100 հետցնցում. ԱԻՆ-ը հերքում է Երևանում ուժեղ երկրաշարժի մասին լուրերը
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հերքում է համացանցում շարունակաբար շրջանառվող տեղեկությունն այն մասին, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: «ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը: Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին: Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»,-նշում են նախարարությունից:
Աղբյուր՝ http://mes.am/hy/news/item/2021/02/15/1646/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com