Ընչի, Հայաստանը Երևանի էդ մի քանի բաշիբոզուկներո՞վ է. գնում ենք սատարելու վարչապետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրապետության հրապարակում հավաքվելու կոչին նաև գյումրեցիները հետևեցին: Նախ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ երչևան մեկնելու ցանկություն ունեցողները կարող են հավաքվել Վարդանանց հրապարակում:
Կարճ ժամանակ անց հավաքվեցին, ինքնակազմակերպվեցին: Երևան մեկնողներին ճանապարհելու եկավ նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը: Նաև տեղյակ պահեց՝ իքնն էլ է մասնակցելու վարչապետի հրավիրած հավաքին:
«Տեղեկացա, որ քաղաքացիները հավաքվել են և պետք է միանան վարչապետի կոչին, եկել եմ իրենց բարի ճամփա մաղթեմ: Իհարկե, ես էլ եմ լինելու էնտեղ, իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ ինչ վերաբերում է այլ հայտարարություններին, այն կառույցները, որոնք չպետք է քաղաքականացվեին, պետք է մնան օրենքի դաշտում»,- ասաց մարզպետը:
Արդյո՞ք ԳՇ հայտարարությունն ունի քաղաքական ենթատեքստ: Սարուխանյանն ասաց՝ այո:
«Ամբողջովին քաղաքական հայտարարություն է, իսկ իշխանությունը ՀՀ-ում պատկանում է միայն ժողովրդին, ու հենց ժողովուրդն էլ իրացնելու է իր իրավունքը: հենց դրա համար էլ գնում ենք Երևան՝ հետևելով վարչապետի կոչին»,-շեշտեց պատգամավորը:
Վարդանանց հրապարակում հավաքված քաղաքացիներն էլ ասացին եկել են իրենց կամքով, գնում են երկրի ղեկավարին սատարելու, քաի որ չեն վստահում ընդդիմությանը կամ իրենց ընդդիմություն կոչած կուսակցություններին:
«Ընչի, Հայաստանը Երևանի էդ մի քանի բաշիբոզուկներո՞վ է: Հլը թող ժողովրդին հարցնեն, թե ում են կողմ, հազիվ էդ կեղտերից, պառազիտներից պրծել ենք, դրանց համը վաղուց տեսել է ժողովուրդը, էդ բիձեն՝ Վազգեն Մանուկյանը, գոնե տարիքից ամընչե, գետինն էլ չի մտնի»,- զայրացած նշեց Երևան մեկնողներին ճանապարհելու եկած գյումրեցիներից մեկը:
guemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com