Վազգեն Մանուկյանը հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել. նրան մեղադրանք է առաջադրվել
Ընդդիմադիր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հրավիրվել է Քննչական կոմիտե և հարցաքննվել։ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ Մանուկյանը հարցաքննվել է ՔԿ հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` փետրվարի 12-ին և 20-ին Ազատության հրապարակում հանրահավաքների ժամանակ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր կատարելու առերևույթ դեպքերի առթիվ քննվող քրեական գործով: Վազգեն Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով՝ «իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը», և որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:Նախաքննությունը շարունակվում է: Ընդդիմադիր շարժման վարչապետի թեկնածուն, հիշեցնենք, փետրվարի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին մասնավորապես հայտարարել էր՝ պետք է պատրաստ լինել կայծակնային արագությամբ ապստամբելով վերցնել իշխանությունը:
Աղբյուր՝ https://www.investigative.am/news/view/vmanukyan.html
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com