Հայաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը շարունակում է աճել. հաստատվել է հիվանդության 818 նոր դեպք

Հայաստանում մարտի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 177 104 դեպք, որոնցից 165 718-ն` առողջացած, 3243-ը` մահվան ելքով: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդությամբ ներկայում փաստացի բուժում է ստանում 7308 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 765 879 թեստավորում: Մեկ օրում կատարվել է 3934 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 818 նոր դեպք: Առկա է 277 առողջացած և 4 մահվան դեպք: Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 835 է: Մարտի 11-ի ժամը 11:00-ի դրությամբ հիվանդության նոր դեպքերի թիվը 748 էր: ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Աղբյուր՝ https://www.moh.am/#1/3649

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments