Ձնաբքի պատճառով կորած զինծառայողներից մեկը տեղափոխվել է հոսպիտալ, վիճակը ծանր է, մյուսի կյանքը փրկել չի հաջողվել

Պաշտպանության նախարարությունը հաղորդում է, որ մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել երկու զինծառայողների գտնվելու վայրը, որոնց հետ կապը կորել էր մարտի 21-ին՝ խիստ ձնաբքի պատճառով։ Ըստ Հայաստանի ռազմական գերատեսչության, ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ զինծառայողներին տարհանելու ուղղությամբ։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է ծանր։ Ցավոք, Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել, ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար։ Երեկ նախարարությունը հաղորդեց, որ խիստ ձնաբքի պայմաններում Զինված ուժերի N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում մարտի 21-ին կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Որոնողափրկարարական աշխատանքներին, ըստ ՊՆ-ի, խանգարում է չդադարող բուքը։

Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/9117

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments