ԿԸՀ-ն գրանցել է ընտրական ցուցակները. ուժը կորցրած է ճանաչվել «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»-ի գրանցումը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի 31-ին գումարած արտահերթ նիստում գրանցել է 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում առաջադրված 22 կուսակցության և կուսակցությունների 4 դաշինքի ընտրական ցուցակները: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավելի ուշ՝ հունիսի 10-ին գումարած արտահերթ նիստում, ուժը կորցրած է ճանաչել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին մասնակցող «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը,«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Աբրահամի Դավուդյանի գրանցումը: ԿԸՀ-ն ուժը կորցրած է ճանաչել նաև ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Աշոտ Ավետիսյանի, «Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արթուր Միքայելյանի և Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Արամ Հովհաննիսյանի գրանցումները՝ հիմք ընդունելով վերջիններիս կողմից ներկայացված ինքնաբացարկի մասին դիմումները: Այսպիսով, ԿԸՀ որոշմամբ սահմանվել են Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող 21 կուսակցությունների և 4 դաշինքների քվեաթերթիկների նմուշները, ինչպես նաև քվեաթերթիկի էլեկտրոնային տարբերակի նմուշը:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մայիսի31-ին գումարած արտահերթ նիստում վիճակահանությամբ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների հերթական համարները սահմանել էր հետևյալ կերպ. 1. «ԱՐԴԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 2. «ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԿՈՆԳՐԵՍ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 3. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 4. «ԶԱՐԹՈՆՔ» ԱԶԳԱՅԻՆ ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 5. ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 6. «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» ԴԱՇԻՆՔ 7. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 8. ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (ՀԱՊ) ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 9. ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 10. ՄԵՐ ՏՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՆ Է ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 11. «ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 12. «ՀԱՅՈՑ ՀԱՅՐԵՆԻՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 13. ԱԶԱՏ ՀԱՅՐԵՆԻՔ ԴԱՇԻՆՔ 14. «ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 15. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 16. «5165 ԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 17. «ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ» ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 18. «ՇԻՐԻՆՅԱՆ- ԲԱԲԱՋԱՆՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» 19. «ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 20. ՎԵՐԵԼՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 21. ԱԶԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 22. «ՀԱՅՈՑ ԱՐԾԻՎՆԵՐ. ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 23. ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 24. ՀԱՅԱՍՏԱՆ ԴԱՇԻՆՔ 25. «ԱԶԳԱՅԻՆ-ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԲԵՎԵՌ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ 26. «ԻՆՔՆԻՇԽԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

«Արդար Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում 84 թեկնածու կա: Ցուցակը գլխավորում է Նորիկյան և Գործընկերներ փաստաբանական գրասենյակի տնօրեն Նորայր Նորիկյանը: Հայ Ազգային Կոնգրես կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 104 թեկնածու, որից 3-ը` (մեկ ռուս, մեկ ասրի, մեկ քուրդ), ընդգրկված են համապետական 2-րդ մասով: Ցուցակը գլխավորում է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 161 թեկնածու, որից համապետական 1 մասով` 157, իսկ համապետական 2-րդ մասով` 4 (մեկ ռուս, մեկ քուրդ, մեկ եզդի, մեկ ասորի): Ցուցակը գլխավորում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուցակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 92 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը: Ազատություն կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված է 83 թեկնածու, ցուցակը գլխավորում է ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ 5-րդ գումարման պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրական ցուցակում ընдգրկվել է 230 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԱԾ նախկին պետ, Հայրենք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը: Միասնական Հայրենիք կուսակցության ընտրական ցուցակում ընдգրկվել է 86 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ԷլԷյ խորհրդատվական գրասենյակ ՍՊԸ հիմնադիր տնօրեն, ԱՐՄԻՆ ՀԿ նախագահ Լուսինե Ավագյանը: Համահայկական ազգային պետականություն (ՀԱՊ) կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 82 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀԱՊ կուսակցության նախագահ Արթուր Վարդանյանը: Լուսավոր Հայաստան կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 107 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Մեր տունը Հայաստանն է կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 88 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: «Հանրապետություն» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 103 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

«Հայոց Հայրենիք» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 90 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Ադոնայի իրավապաշտպան ՀԿ, հիմնադիր նախագահ Արտակ Գալստյանը: «Ազատ Հայրենիք» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված է 81 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դոցենտ Միքայել Հայրապետյանը: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 92 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը: Հայաստանի դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 87 թեկնածու: Ցուցակը գլխավորում է տնտեսագետ Տիգրան Արզաքանցյանը: «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 95 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Հայ Ասպետ» վարժարանի տնօրեն, «Հայ Ասպետ» ԿԲՀ-ի «Որդուս» ՀԿ-ի հիմնադիր տնօրեն Կարինե Տոնոյանը: «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 84 թեկնածու: Ցուցակը գլխավորում է անհատ ձեռներեց Սուրեն Սահակյանը: «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի ընտրական ցուցակում ընդգրկվել է 89 թեկնածու: Ցուցակը գլխավորում է ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը: «Ազգային օրակարգ» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 83 թեկնածու: Ցուցակը գլխավորում է «Ազգային Օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանը:

Վերելք կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 81 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանի ռազմական գծով փոխտնօրեն Ալեքսան Մինասյանը: Ազատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 80 թեկնածու: Ցուցակը գլխավորում է գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանը:

Հայաստանի Եվրոպական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 89 թեկնածու: Ցուցակը գլխավորում է Հայաստանի Եվրոպական կուսակցություն նախագահ, հայ ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Խզմալյանը: «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկվել է 156 թեկնածու, որից 3-ը` համապետական 2-րդ մասով` մեկ ասորի, մեկ ռուս, մեկ եզդի: Ցուցակը գլխավորում է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Ազգային ժողովրդավարական բեւեռ» համահայկական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 111 թեկնածու: Ցուցակը գլխավորում է սրտային վիրաբույժ Վահե Գասպարյանը: «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկվել է 86 թեկնածու, որից մեկը` համապետական 2-րդ մասով` մեկ եզդի: Ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ, ՀՀ պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը: ԿԸԸ-ը հրապարակել է նաեւ ՀՀ-ում ընտրողների քանակը` ըստ ՀՀ ոստիկանության ներկայացրած տվյալների: Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու իրավունք ունի 2 մլն 583 հազար 823 քաղաքացի: Երեւանում` 855 հազար 631, Կոտայք` 242 հազար 490, Արմավիր` 235 հազար 851, Լոռի` 235 հազար 737, Շիրակ` 227 հազար 484, Արարատ` 223 հազար 264, Գեղարքունիք` 188 հազար 13, Արագածոտն` 117 հազար 631, Տավուշ` 106 հազար 938, Սյունիք` 104 հազար 993, Վայոց ձոր` 45 հազար 791:

Աղբյուր՝ https://www.elections.am/News/Item/588

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments