Արարատ Միրզոյանը նշանակվել է Հայաստանի արտգործնախարար
Արարատ Միրզոյանը նշանակվեց Հայաստանի արտաքին գործերի նախարար: Հրամանագիրը նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է այսօր՝ հիմք ընդունելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությունը: Հայաստանի արտգործնախարարի պաշտոնը թափուր էր մայիսի վերջից, երբ Արա Այվազյանը հրաժարական ներկայացրեց: Մինչ օրս արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի պարտականությունները կատարում էր հուլիսի կեսերին նախարարի առաջին տեղակալ նշանակված Արմեն Գրիգորյանը, ով ազատվել էր Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: Գրիգորյանը այսօր վարչապետի ստորագրած որոշմամբ վերստին նշանակվել է Անվտանգության խորհրդի քարտուղար:
Աղբյուր՝ https://www.president.am/hy/decrees/item/5383/
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com