Հայկական կողմը Շուշիում տեղակայված դիրքի վրա կրակ չի բացել. ՊԲ
Հայկական կողմը Շուշիում տեղակայված դիրքի վրա կրակ չի բացել. ՊԲ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն առ այն, թե իբր սեպտեմբերի 3-ին, ժամը 01:00-02:15-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմը գնդակոծել է Շուշիում տեղակայված դիրքերից մեկը և պատասխան գործողություններից հետո, կորուստներ կրելով՝ նահանջել, հակառակորդ կողմի հերթական ապատեղեկատվությունն է: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի պաշտպանության բանակը: «ԱՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ՊԲ ստորաբաժանումները խստորեն հետևում են հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողությունների են դիմում միայն հակառակորդի սադրանքները կանխելու համար»,- նշված է հաղորդագրության մեջ:
Աղբյուր՝ https://www.nkrmil.am/news/view/3275
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com