Գյումրիի ՏԻՄ ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած 5 ուժերը

Գյումրիում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի են։ Բոլոր 82 ընտրատեղամասերում ավարտվել է ձայների հաշվարկը։ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» դաշինք –1162 ձայն (4,41%) 2․« Արժանապատիվ ուղի» կուսակցություն– 388 ձայն (1,47 %) 3․ Հայաստանի հանրապետական կուսակցություն- 1333 ձայն (5,06%) 4․ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն– 7785 ձայն (29,56 %) 5․«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն–2793 ձայն (10,60%) 6․ Հայաստանի կոմունիստական կուսակցություն– 260 ձայն (0,99%) 7․« Գյումրին կռնա» դաշինք –904 ձայն (3,43%) 8․« Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն– 9637 ձայն (36,59%) 9․« Թասիբով» դաշինք– 586 ձայն (2,23%) 10․«Ապրելու երկիր» կուսակցություն –1489 ձայն (5,65%): Այսպիսով, Գյումրի ՏԻՄ ընտրություններում անցողջիկ շեմը հաղթահարել են «Բալասանյան» դաշինքը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, «Զարթոնք» կուսակցությունը և «Ապրելու երկիր» կուսակցությունը: Գյումրիում գործել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Նրանցից ընտրությանը մասնակցել են 26․417 ընտրող` ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments