ՏԻՄ ընտրություններում «Անկախ դիտորդի» դիտարկման արդյունքները

«Անկախ դիտորդ» դաշինքը «Երկխոսության մեդիա կենտրոնում» ասուլիսով է հանդես եկել: Ժամը 17:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները, տեղամասային և շրջիկ դիտորդների արձանագրած խախտումները ներկայացրել է «Անկախ դիտորդ» դաշինքի երկարաժամկետ և շրջիկ դիտորդների
համակարգող ➡ Վահրամ Թոքմաջյանը:

Live 1 🔴

Live 2 🔴

#Election #Local #Government

🔍 Քվեարկությունը քվեախցիկից դուրս իրականացնելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերի 20%-ում (9 տեղամաս), ընդհանուր՝ առնվազն 26 դեպք: Բազմաթիվ քվեաթերթիկներով քվեարկության դեպքում քվեախցիկից դուրս քվեարկելու դեպքեր գրանցվել են դիտարկված տեղամասերից 3-ում (Գյումրի), իսկ մեկ քվեաթերթիկով քվեարկության դեպքում՝ դիտարկված տեղամասերից 6-ում։ Հանձնաժողովի անդամների կողմից քաղաքացիներին քվեարկելու կարգը չներկայացնելու դեպքեր և ընտրողների կողմից քվեակարգի ընկալման հետ կապված խնդիրներ արձանագրվել են Գյումրիի 3 տեղամասերում:

📌Նշենք, որ «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը հոկտեմբերի 17-ի առավոտյան ժամը 7:00-ից սկսած դիտարկել է Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորիս, Ֆիոլետովո համայնքների ավագանու ընտրությունները 46 տեղամասերում և 4 ընտրատածքային ընտրական հանձնաժողովներում:
📌Հիշեցնենք, որ երեկ հանրապետության 9 համայնքում ՏԻՄ ընտրություններ են կայացել: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն` երեկ ժամը 20:00-ի դրությամբ ընտրողների 33,23 տոկոսն է մասնակցել ՏԻՄ ընտրություններին, Գյումրիում՝ 24,14 տոկոսը:

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments