Իրադրությունը արևելյան սահմանագոտում ծայրահեղ լարված է մնում

Ժամը 14։30-ի դրությամբ իրադրությունը Հայաստանի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրահեղ լարված մնալ, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։ Հաղորդագրության համաձայն՝ ընթանում են տեղային մարտեր, որոնց ընթացքում հակառակորդը կիրառում է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ «Հայկական կողմից իրականացվում են համարժեք գործողություններ։ Իրադրությունը վերահսկվում է ՀՀ Զինված ուժերի կողմից», – վստահեցնում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը։
© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments