44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով զոհված, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ վերջին տվյալները
44-օրյա արցախյան պատերազմի հետևանքով զոհված, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ վերջին տվյալները 44-օրյա պատերազմի հետևանքով Արցախում և Հայաստանում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 3 հազար 822 է, հայտնում է Քննչական կոմիտեն։ Ըստ Կոմիտեի, մարտի 21-ի դրությամբ անհայտ է 187 զինծառայողի և 21 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։ Մինչև օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 150 զինծառայող և քաղաքացիական անձ։ Նախաքննությունը շարունակվում է, հայտնում է Քննչական կոմիտեն։
Աղբյուր՝ https://investigative.am/news/view/44orya-paterazm-texekatvutyun.html
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com