Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը
Հայկական կողմը Վարդենիսից չի կրակել. ՀՀ ՊՆ–ն հերքում է ադրբեջանցիների տարածած լուրը Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։ Նշենք`ադրբեջանցիները հաղորդագրություն էին տարածել, իբր հայկական կողմը Վարդենիսի դիրքերից կրակել է ադրբեջանական բնակավայրերի ուղղությամբ։ «ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները սեպտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չեն բացել»,–ասվում է ՀՀ ՊՆ հաղորդագրության մեջ: ՀՀ պաշտպանական գերատեսչությունից վստահեցնում են, որ Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ–ի լիարժեք վերահսկողության ներքո: Նշենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն երեկվա ընթացքում 2 անգամ էր նույն բնույթի ապատեղեկատվություն տարածել։
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/10988
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com