Երևանը հերքել է ադրբեջանական դիրքերի վրա կրակոցների մասին Բաքվի հերթական հաղորդումը
Հայաստանի պաշտպանության նախարարությունը այսօր հերքել է Բաքվի հերթական հաղորդագրությունը սահմանագոտում ադրբեջանական դիրքերի վրա կրակ բացելու վերաբերյալ: «Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ` չի համապատասխանում իրականությանը: Իրադրությունը սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրությունում:
Աղբյուր՝ https://www.mil.am/hy/news/10992
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com