«Նորը հանրային տրանսպորտում․ համեմատելու հնարավորություն»

«Նորը հանրային տրանսպորտում․ համեմատելու հնարավորություն»
—————————————
1․ 25/5 երթուղին շահագործվում է 13 նոր միկրոավտոբուսներով, նոր կանոններով։ Որո՞նք են այս ընթացքում տեսանելի դրական ու բացասական արդյունքները։
2․ Օրական եկամտի չափը որքանո՞վ է տարբերվում երթուղու նախկին տարբերակով շահագործման թվերից։ Կարելի է՞ զուգահեռ անցկացնել մյուս երթուղիների հետ։ Ինչու՞ նոր սարքերը հին ձեռագիր ունեն՝ ոչ բոլոր 100-դրամանոցներն են կլանում։
3․ Գյումրու Ավագանու որոշմամբ վարորդների համար որոշվել է 100 000 դրամ աշխատավարձ՝ պարգևավճարի մշուշոտ հեռանկարով։ Չե՞ք կարծում, որ դա կառաջացնի ինքնապարգևատրման գայթակղություն։
4․ Ինչպե՞ս է իրականացվում նոր միկրոավտոբուսների աշխատանքի մոնիտորինգը։ Տեսախցիկները գործու՞մ են։ Ո՞վ է ուսումնասիրում դրանց տեսանյութը։
5․ Անընդհատ հնչում են ակնարկներ մինչ տարեվերջ կամ 2023 թ․ ուղեվարձի թանկացման մասին։ Որքանո՞վ են դրանք հիմնավոր։
6․ Ի՞նչ է սպասվում առաջիկայում․ այլ երթուղիներ նոր միկրոավտոբուսներով, երթուղու համատեղ՝ համայնքային և մասնավոր, շահագործում, լրացուցիչ միկրոավտոբուսների գնում, «Դաշինք՝ հանուն կայուն և կանաչ կառավարման» ծրագրի էկոլոգիապես մաքուր ավտոբուսներ, այլ նորամուծություններ։
————————————————————————

ℹ Բանախոսներ՝
➡ Արամ Սարուխանյան – Գյումրու քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի առաջատար մասնագետ
➡ Համլետ Ղազարյան- “Վանանդ” ՀԿ նախագահ
🔗Համակարգող՝ Սեյրան Մարտիրոսյան։
————————————————————————
Քննարկումն իրականացվում է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցում» ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է Դոյչե Վելլե ակադեմիայի կողմից՝ Բի-Բի-Սի Մեդիա էքշնի-ի, ԲՀՀ-Հայաստանի, Հետաքննող լրագրողներ (Hetq.am) ՀԿ-ի և ֆակտոր տեղեկատվական կենտրոնի հետ համատեղ։ Բովանդակության համար պատասխանատվություն է կրում  dialoguemc.am- ը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները: 

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com 

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments