Պենտագոնում կայացել է ՀՀ պաշտպանության նախարարի և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալի հանդիպումը

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ Պենտագոնում հանդիպել է ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ։ Հայաստանի ռազմական գերատեսչության լրատվական վարչության հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում քննարկվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության ողջ օրակարգը, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խաղաղապահ առաքելության, ռազմական կրթության, ռազմական բժշկության և մյուս ոլորտներում փոխգործակցության խորացման ուղղությամբ։ Ամերիկյան կողմի խնդրանքով ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Հայաստանի շուրջ ձևավորված ռազմաքաղաքական իրադրությունը, այդ թվում՝ իրադրությունը հայ – ադրբեջանական սահմանին։ Կողմերը կարևորել են տարածաշրջանային երկարատև խաղաղության և կայունության հասնելուն ուղղված ջանքերը։ Հանդիպմանը անդրադարձ է կատարվել նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային անվտանգության խնդիրներին, ասված է հաղորդագրությունում: Ամերիկյան կողմի հաղորդագրության համաձայն՝ Քոլին Քահլը ընդունել է Սուրեն Պապիկյանին՝ «քննարկելու պաշտպանության բնագավառում ԱՄՆ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման ուղիները»: «Դոկտոր Քահլն ընդգծել է Միացյալ Նահանգների նվիրվածությունը Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանը: Ի հավելումն՝ երկու առաջնորդները քննարկել են պատերազմը Ուկրաինայում և փոխշահավետ համագործակցության հնարավոր ոլորտները», – ասված է Պենտագոնի հաղորդագրությունում: Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ԱՄՆ է մեկնել սեպտեմբերի 5-ին, նախարարն արդեն հանդիպումներ էր ունեցել Կանզաս նահանգում:

Աղբյուր՝  https://mil.am/hy/news/10998

© dialoguemc.am  Freedom of speech & Pluralism

Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com

Subscribe
Notify of
guest
0 Comments
Inline Feedbacks
View all comments