Էրդողանն ու Փաշինյանը կհանդիպեն հոկտեմբերի 6-ին․ թուրքական ԶԼՄ
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակներում։ Այս մասին հայտնել է թուրքական Sabah թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները, գրում է ՏԱՍՍ-ը։ Թուրքիայի ղեկավարը, ելույթ ունենալով հոկտեմբերի 1-ին խորհրդարանում, հայտարարել է նման հանդիպման հնարավորության մասին։ Բանակցություններում, ինչպես հայտնել է թուրքական լրատվականը, նախատեսվում է քննարկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Մասնավորապես, սպասվում է, որ Էրդողանը Փաշինյանին կառաջարկի երկկողմ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչների հանդիպումները հերթով Թուրքիայում և Հայաստանում անցկացնել, այլ ոչ թե երրորդ երկրների տարածքում։ Բացի այդ, Թուրքիայի ղեկավարը առաջարկներ կներկայացնի տարածաշրջանում լարվածությունը թուլացնելու և Հայաստանի և Ադրբեջանի միջև որքան հնարավոր է շուտ խաղաղության պայմանագիր ստորագրելու վերաբերյալ։
Աղբյուր՝ https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/15946711
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com