Մակրոնը Ռուսաստանին մեղադրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մեղադրել է Ռուսաստանին Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին բախումները միտումնավոր հրահրելու մեջ․ հայտնում է Reuters-ը։ «Այն, ինչ կատարվում էր սահմանին վերջին երկու տարիներին… 5000 ռուս զինվոր այնտեղ են, որպեսզի, իբր, երաշխավորեն սահմանը, (բայց) ռուսներն օգտագործեցին դարավոր այս հակամարտությունը և խաղացին Ադրբեջանի՝ թուրքական մեղսակցությամբ խաղը և վերադարձան թուլացնելու Հայաստանը, որը ժամանակին նրանց համար մերձավոր երկիր էր»,- ասել է Մակրոնը։ «Տեսնու՞մ եք, թե ինչ է կատարվում, դա Ռուսաստանի կողմից ապակայունացման փորձ է, այն ցանկանում է անկարգություններ ստեղծել Կովկասում՝ մեզ բոլորիս ապակայունացնելու համար»,- հավելել է Ֆրանսիայի նախագահը։ Պարբերականը հիշեցնում է, որ երկու նախկին խորհրդային երկրների միջև 2020 թվականից ի վեր ամենասարսափելի մարտերը բռնկվեցին սեպտեմբերի վերջին, որի հետևանքով զոհվեց ավելի քան 200 մարդ։ Նշվում է, որ մարտերը կապված են տասնամյակներ շարունակվող ռազմական գործողությունների հետ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի վերահսկողության համար, որը միջազգայնորեն ճանաչված է որպես Ադրբեջանի մաս, բայց մինչև 2020 թվականը հիմնականում վերահսկվում է էթնիկ հայ բնակչության մեծամասնության կողմից։
© dialoguemc.am Freedom of speech & Pluralism
Հեռ. ՝ +37498 691-690; Էլ. Փոստ ՝ dialoguemediacenter@gmail.com